Հայտնի է դարձել Բայդենի հետ հանդիպմանը Զելենսկու կարևոր խնդրանքի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին խնդրել է անվտանգության երաշխիքներ տրամադրել երկրի համար նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելը, հայտնում է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը։

 

«Վոլոդիմիր Զելենսկին առանձին-առանձին անդրադարձել է Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման և ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովին նախապատրաստվելու խնդրին։ Պետության ղեկավարը նշել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստանալու կարևորությունը՝ նախքան մեր երկրի՝ դաշինքին միանալը»,- ասվում է հրատարակության մեջ։

 

Ուկրաինայի նախագահն իր խնդրանքը հնչեցրել է G7-ի հանդիպմանը, որը տեղի է ունենում ճապոնական Հիրոսիմայում։

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ իր հերթին հայտարարել է, որ F-16-ները Կիևին չէին օգնի Արտյոմովսկում։
 

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ չի ակնկալում F-16-ի կիրառում `Կիևի առաջիկա հակահարձակման ժամանակ։ Նա նաև պնդում է, որ Զելենսկիից երաշխիքներ է ստացել, որ Կիևը չի օգտագործի F-16-ները ռուսական տարածքի վրա հարձակվելու համար։

 

Հավելենք` Սպիտակ տունն էլ քիչ առաջ հայտարարել է, որ ԱՄՆ - ը դեռ վերջնական որոշում չի կայացրել ՝ Ուկրաինային կփոխանցեն իրենց F -16-ները, թե դա կանեն ԵՄ երկրները:

Քաղաքականություն