ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել Է Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովի արդյունքները

«Յոթնյակը» տառացիորեն «մտասևեռվել է» Մոսկվայի հետ համապարփակ առճակատման վրա: Այս մասին հայտնում է  ՌԻԱ Նովոստի-ին` հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

 

«Յոթնյակը» տառացիորեն «մտասևեռվել է» Ռուսաստանի հետ համապարփակ առճակատման վրա։  ԱՄՆ-ի ջանքերով այն ստանձնել է մեր երկրի դեմ պատժամիջոցների և «հիբրիդային» պատերազմի այլ տարրերի պլանավորման շտաբի գործառույթները, ներառյալ՝ Կիևի ռեժիմին արևմտյան ռազմական մատակարարումների մասշտաբների և ժամկետների որոշումը։ Դա է այսօր միավորման գոյության իմաստը»,- հայտնել են գերատեսչությունից։

 

Հիշեցնենք` Ճապոնիան այս տարի նախագահում է G7-ը և իր գագաթնաժողովն անցկացնում է Հիրոսիմայում մայիսի 19-ից 21-ը։

Քաղաքականություն