«Ուկրաինականները ահաբեկչություններ են նախապատրաստում իմ դեմ». Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ եվրոպական, արևմտյան և ուկրաինական հետախուզությունները ահաբեկչություններ են նախապատրաստում իր դեմ՝ Ռուսաստանի Դաշնության պետականության պահպանման հարցում իր ակտիվ դիրքորոշման պատճառով։

 

«Ես խոչընդոտում եմ նրանց Ռուսաստանը կործանելու հարցում, և նրանք ամեն ինչ անում են ինձնից ազատվելու համար: Մենք նույնիսկ տեղեկություններ ունենք, որ եվրոպական և արևմտյան հետախուզական ծառայությունները, ուկրաինականները ահաբեկչություններ են նախապատրաստում իմ դեմ»,- «Ռոսիա-1»-ի եթերում ասել է Չեչնիայի ղեկավարը։

 

Նա նաև մեկնաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությունը «աշխարհով մեկ ռուսներին սպանելու» պատրաստակամության մասին։

 

«Բուդանովը ցմահ բանտախուց կամ փամփուշտ է սպառնում, քանի որ ռուս ժողովուրդն ունի իր պաշտպանները»,- հավելել է Կադիրովը։

Քաղաքականություն