Զելենսկին պարզաբանել է Բախմուտի մասին իր խոսքերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայում պարզաբանել է Բախմուտի մասին իր խոսքերը՝ նշելով, որ այս պահի դրությամբ քաղաքը հաստատ ամբողջությամբ չի գրավվել ռուսների կողմից։ Զելենսկին այս մասին ասել է Հիրոշիմայում մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է pravda.com.ua-ն:

«Մենք դիմանում ենք և կռվում մեր մարտիկների քաջության և մեր մտքի շնորհիվ։ Մենք չենք թողնում, որ մարդիկ մեռնեն, մեզ համար մարդիկ գանձ են, սա ամենակարևորն է, որ ունենք։ Թյուրըմբռնումներ չկան։ Ես հստակ հասկանում եմ, թե ինչ է կատարվում Բախմուտում, և բոլորս հստակ հասկանում ենք, թե ինչու է արվում այս ամենը։ Ես չեմ կարող ձեզ հետ կիսել մեր զինվորականների մարտավարական հայացքները, բայց մենք հասկանում ենք մի փոքր ավելին, և մենք հաղթելու ենք։ Այսօր զինվորականները շատ կարևոր առաջադրանքներ են կատարում, Բախմուտում են, թե ինչ կետերում, չեմ ասի, բայց սա խոսում է այն մասին, որ Բախմուտն այսօր չի գրավվել Ռուսաստանի Դաշնության կողմից։ Սրա վերաբերյալ երկու կամ երեք մեկնաբանություն լինել չի կարող», - ասել է Զելենսկին:

Աղբյուրը մանրամասնում է, որ լրագրողները պարզաբանում են խնդրել Զելենսկու՝ Բախմուտի գրավման մասին համապատասխան հարցին պատասխանի վերաբերյալ. Ուկրաինայի նախագահը կիրակի առավոտյան պատասխանել էր, որ Բախմուտը չի գրավվել ռուսների կողմից, սակայն բազմաթիվ միջազգային լրատվամիջոցները գրել էին, որ նա ասել է, որ «Ուկրաինայի զինված ուժերը չեն վերահսկում Բախմուտը»։

Քաղաքականություն