ԱԱԾ աշխատակիցները նույնպես կօգտվեն մատչելի և արտոնյալ հիփոթեքային վարկավորման ծրագրից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը միտված է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:

 

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշել է, որ նախագծով առաջարկվում է գործող որոշմամբ սահմանված բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման կամ կառուցման դեպքում պետական աջակցության ծրագրի նպատակային շահառու դարձնել նաև ԱԱԾ մարմինների զինծառայողներին, ինչը կնպաստի ազգային անվտանգության մարմինները որակյալ և բանիմաց կադրերով համալրելու գործընթացին և կավելացնի ծառայության գրավչությունը:

 

«Նախագծի ընդունման դեպքում սկսած 2024 թվականից յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող հնարավորություն կունենա օգտվելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման  նպատակային ծրագրից»,-ասել է ԱԱԾ փոխտնօրենը:

 

Նա նաև նշել է, որ նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեից մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 157 մլն դրամ։

Քաղաքականություն