Հնդկաստանում կովը մեկ բերանով չորսաչքանի հորթ է լույս աշխարհ բերել․ Daily Mail

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ջալալփուր քաղաքի մոտակայքում գտնվող գյուղում կովը երկու գլխով  չորսաքչանի հորթ է լույս աշխարհ բերել, գրում է Daily Mail-ը։

 

Նորածինն ունի մեկ մարմին, երկու գլուխ, չորս աչք եւ երկու քիթ: Կենդանու գլուխների բաժանման մասում գտնվում են երկու ականջ եւ մեկ ընդհանուր բերան։ Չնայած լուրջ դեֆորմացիային՝ ձագը կարողանում է խմել մոր կաթը։ Նա առողջ է եւ վայելում է կյանքը: Կենդանին դարձել է տասը օրական։

 

Գիտնականները նման շեղումն անվանում են պոլիցեֆալիա։ Այն կարող է առաջանալ կենդանիների տարբեր տեսակների, այդ թվում՝ կատուների, կովերի, այծերի, խոզերի, ոչխարների, մկների, թռչունների եւ կրիաների, ինչպես նաեւ մարդկանց մոտ:

 

Տեղի բնակիչներն անսովոր հորթի տեսքն ընկալել են որպես Աստծո հրաշք։ Այն բանից հետո, երբ երկգլխանի հորթի մասին լուրը տարածվել է, հարեւան շրջաններից եւ գյուղերից մարդիկ եկել են տեսնելու կենդանուն։ 

Քաղաքականություն