Ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. առաջիկա օրերի եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, հունիսի 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ին, 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի ցերեկը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքում հունիսի 11-ին, 13-14-ը սպասվում է, 12-ի, 15-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

 

Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

 

Քաղաքականություն

Պատահարներ