Բաքվի արձագանքը՝ ՀՀ ԱԳՆ-ին․ Երևանին մեղադրել են «երկերեսանիության մեջ»

«Հայաստանը խաղաղարար ջանքերին խոչընդոտելու և ստահոդ հայտարարություններով հանդես գալու փոխարեն՝ պետք է գործով հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որին մաս է կազմում Ղարաբաղի շրջանը»,- հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը` այդ կերպ արձագանքելով ՀՀ ԱԳՆ-ին:

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հայկական կողմին հերթական անգամ կոչ անելով «անհապաղ դուրս բերել հայկական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից» հայտարարել է․

 

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երկերեսանիորեն ռազմական սադրանքների պատասխանատվությունը բարդում է Ադրբեջանի վրա, ի հեճուկս մեր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը խրախուսում է Ղարաբաղի շրջան միջազգային առաքելություն ուղարկելը, միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը որևէ նշանակություն չի տալիս իր միջազգային պարտավորություններին»։

 

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն այսօր՝ հունիսի 13-ին, հայտարարել է, թե առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար։

Քաղաքականություն

Պատահարներ