Եթե Արցախի անվտանգության հարցը չլիներ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք. Սիմոնյան

Արցախի անվտանգության երաշխիքներն այս բանակցություններում  ամենակարեւոր եւ ամենաբարդ կետերից մեկն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

«Ժամանակին բոլորը քննադատում էին այն իշխանություններին, որոնք Արցախը բանակցային պրոցեսից դուրս էին թողել: Հիմա մենք բերել ենք Արցախը ինչ-որ կարգավիճակով, ինչ-որ ձևով, ինչ-որ ֆորմատով փորձում ենք հասնել նրան, որ բանակցությունների մաս դառնա, բայց դրա մասին ոչ մեկը չի խոսում, հակառակն են ասում: Եթե այդ հարցը չլիներ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք»,-ասել է Սիմոնյանը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ