Հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրություններում ով կղեկավարի ՔՊ-ի նախընտրական շտաբը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կղեկավարի Արմեն Փամբուխչյանը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը: 

 

Նշենք, որ Փամբուխչյանը ԱԻ նախարարն էր, սակայն նրա լիազորություններն ավարտվել են, քանի որ Փրկարար ծառայությունն անցել է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ:


Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

 

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Քաղաքականություն