Պուտինը չի բացառել Ուկրաինայում «սանիտարական գոտու» ստեղծումը գնդակոծությունից պաշտպանվելու համար

Ուկրաինայի զինված ուժերի կողմից սահմանամերձ շրջանների գնդակոծման շարունակման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի քննարկել Ուկրաինայի տարածքում «սանիտարական գոտու» ստեղծման հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական լրագրողների հետ հանդիպմանը։ 

Երկրի ղեկավարին հարցրել են Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջանների գնդակոծության մասին։ Պուտինի խոսքով՝ դա պայմանավորված է Կիևի ցանկությամբ՝ ռուսական ուժերին ու միջոցները շեղելու, ստորաբաժանումները դուրս բերելու այն տարածքներից, որոնք Ուկրաինան կարևոր է համարում իր հարձակման համար։ Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ապահովի այդ շրջանների անվտանգությունը, ամրացնի սահմանը, և այդ գործընթացն արդեն ընթանում է բավականին արագ տեմպերով։ 

«Եվ այս խնդիրը նույնպես կլուծվի: Բայց Ուկրաինայի կողմից մեր տարածքը գնդակոծելու հնարավորությունը մնում է: Եվ դրա լուծման մի քանի եղանակ կա: Բայց դա չի նշանակում, որ հարձակումներ չեն լինի: Եվ եթե դրանք շարունակվեն, մենք պետք է հարցը քննարկեն, որ Ուկրաինայի տարածքում այնպիսի սանիտարական գոտի ստեղծվի այնպիսի հեռավորության վրա, որ չկարողանան անհանգստացնել»,- ընդգծել է նախագահը։

Քաղաքականություն

Պատահարներ