Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ուելս՝ մասնակցելու հունիսի 16-ի խաղին

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Ուելս-Հայաստան խաղը կկայանա հունիսի 16-ին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրապարակումից։ 

 

«Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ուելս, որտեղ հունիսի 16-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան հանդիպումը»,- ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականը Քարդիֆ է մեկնել հետևյալ կազմով.

 

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»

Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Վարազդատ Հարոյան- «Աստանա» (Ղազախստան)

Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան- «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

 

Ուելսում Հայաստանի թիմին կմիանան Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

 

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Ուելս-Հայաստան խաղը կկայանա հունիսի 16-ին, իսկ Հայաստան-Լատվիա հանդիպումը՝ հունիսի 19-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Պատահարներ