Թրամփի դեմ գաղտնի փաստաթղթերի գործը կքննվի օգոստոսին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման վերաբերյալ քրեական գործը, ըստ որի՝ քաղաքական գործչին սպառնում է մինչև 400 տարվա ազատազրկում, կքննվի օգոստոսին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Դատավորը որոշել է, որ երդվյալ ատենակալների դատավարությունը կսկսվի օգոստոսի 14-ին և կտևի երկու շաբաթ: 

 

Հիշեցնենք, որ Թրամփը Մայամիում կայացած դատական ​​նիստի ժամանակ հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել գաղտնի նյութերի պահպանման և արդարադատությանը խոչընդոտելու համար։

Քաղաքականություն