Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։

 

«Հունիսի 27-29-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 

Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մինչև վաղը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Քաղաքականություն