ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակցային գործընթացքում պետք է ներառել Արցախի ինքնավար մարզ լինելու հանգամանքը. Օսկանյան

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կրկնել է օրերս Նիկոլ Փաշինյանին արած առաջարկը։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է այն այլընտրանքը, որը կարող է լինել  Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությանը։

 

Օսկանյանի դիտարկմամբ՝ նախ պետք է ընդլայնել բանակցային օրակարգը, քանի որ, ըստ նրա, բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, կան ադրբեջանական պահանջներ։

 

«Բանակցային գործընթացքում պետք է ներառել Արցախի ինքնավար մարզ լինելու հանգամանքը, սա շատ կարևոր է, և սրա վրա պետք է շեշտը դնել։  Սա է, որ կարող է կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցային տրամաբանության մեջ և նոր հնարավորություններ կտա հայանպաստ լուծման համար։ 1991 թվականին հնարավորություն է տվել Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման, սա ընկալելի դարձավ միջազգային հանրության համար, որովհետև Արցախը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Սա պետք է բերել բանակցային գործընթաց և  արդյունք կտա, ես համոզված եմ դրանում 100 տոկոս»,-ասել է դիվանագետը։

 

Մանրամասները` տեսանյութում:  

 

Քաղաքականություն