Պետություններ, որոնք դեմ են արտահայտվել Ուկրաինային կասետային զինամթերքի փոխանցմանը

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Բրիտանիան և Կանադան դեմ են արտահայտվել Ուկրաինային կասետային զինամթերքի փոխանցմանը

 

Այս պետությունների ներկայացուցիչները ստորագրել և վավերացրել են «կասետային զինամթերքի մասին կոնվենցիան» , որն արգելում է դրանք արտադրել, պահել, օգտագործել և փոխանցել զինված հակամարտություններում օգտագործելու համար: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թվականին: Ոչ ՌԴ-ն, ոչ Ուկրաինան, ոչ ԱՄՆ-ն պայմանագրի մասնակից չեն եղել ։

 

Գերմանիայում և Իսպանիայում հայտարարել են, որ դեմ են Կասետային Ռումբերն Ուկրաինային փոխանցելու որոշմանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նշել են, որ «չեն խրախուսում»  նման զենքի օգտագործումը: Կանադայի կառավարությունը նաև դեմ է արտահայտվել կասետային զինամթերքի օգտագործմանը և «չի աջակցում»  դրանց կիրառմանը:

Քաղաքականություն

Պատահարներ