Շառլ Դը Գոլը «կպտտվեր իր գերեզմանում»․ Զախարովան՝ Ֆրանսիայի քաղաքականության մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կատրին Կոլոննանի խոսքերը Կիևին ռազմական աջակցությունն ուժեղացնելու Փարիզի պատրաստակամության մասին կզարմացնեին Հինգերորդ Հանրապետության առաջին նախագահ գեներալ Շառլ դը Գոլին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա իր կարծիքն է հայտնել Telegram-ի ալիքում։


Զախարովայի խոսքով՝ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարություններից Դը Գոլը «կպտտվեր իր գերեզմանում», քանի որ իր երկիրը հովանավորում է նացիստներին։

 

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Կատրին Կոլոննան RFI ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիայի աջակցությունն Ուկրաինային կշարունակվի և կուժեղանա։ Մասնավորապես, քաղաքական գործիչը նշել է, որ նախապատրաստվում են ռազմական օգնության նոր խմբաքանակներ։

 




 

Քաղաքականություն

Պատահարներ