Էրդողանը նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի հաստատման պայմանը

Թուրքիայի նախագահը նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի հաստատման պայմանը՝ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը։ Հայտնում են տելեգրամյան ալիքները:

 

«Նրանք մեզ ստիպեցին սպասել ԵՄ-ի դռան մոտ ավելի քան 50 տարի, դուք ճանապարհ եք հարթում մեզ համար, իսկ մենք՝ Շվեդիայի համար»,- ասել է Էրդողանը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ ահաբեկիչներին Շվեդիայի աջակցության պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ