Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին։

Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը․ 

 

«Բաքու-Խանքենդի/Ստեփանակերտ իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապավությունն ապահովելու նպատակով։ Եվրամիությունը անհամբեր սպասում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը»։ 
 

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախին գազամատակարարման դադարեցմանը․ 

«Օրը, որ սկսվել էր խոստումով, կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես քանիցս կրկնել է Եվրամիությունը, խիստ կարևոր է, որպեսզի էներգակիրների մատակարարումը, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը  վերականգնվեն առանց սահմանափակումների»։ 

Քաղաքականություն

Պատահարներ