Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»։ Այս մասին հայտարարել է նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարի՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից «պահանջել է» անհապաղ դադարեցնել շինարարությունը, քանի դեռ նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերն ամբողջությամբ չեն պարզաբանվել և համարժեք դիտարկվել։

 

Քաղաքականություն