Արցախին օգնելու իմ ֆունկցիան այն է, որ գործս լավ եմ անում․ Քերոբյան

Արցախին օգնելու իմ ֆունկցիան այն է, որ գործս լավ եմ անում և ՀՀ-ն բարձր տնտեսական աճ ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

 

Լրագրողի այն հարցին, թե արդյոք արցախցի գործընկերների հետ կապի մեջ է և ի՞նչ տվյալներ կան սննդի պաշարների հետ կապված Քերոբյանը պատսախանել է․ 

 

«Ես կապի մեջ եմ իմ արցախցի ընկերների և երբեմն էլ գործընկերների հետ։ Մեր ֆունկցիան մենք տեսնում ենք մեր գործը մաքսիմալ լավ կատարելով և դուք տեսնում եք, որ մեր տնտեսական աճը աշխարհում ամենաբարձրերից է»։ 

 

Կոնկրետացնելով հարցի պատասխանը նա նշել է․ 

 

«Ես ունեմ իմ աշխատանքային պարտականություններ և կարծում եմ, որ իմ պարտականությունները լավ անելով ես օգնում եմ իմ մյուս գործընկերներին, ովքեր ուղիղ առնություն ունեն Արցախի հետ կապված հարցերի հետ»։ 

Քաղաքականություն