«Դա կհանգեցնի զանգվածային, հսկայական պարենային ճգնաժամի աշխարհում». Բորել

Ռուսաստանը պատասխանատվություն կկրի լայնամասշտաբ համաշխարհային ճգնաժամի համար, որն առաջացել է պարենամթերքի մատակարարման խափանումների պատչառով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նա մեկնաբանությամբ է հանդես եկել Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրին մասնակցությունը դադարեցնելու մասին Կրեմլի հայտարարությունից հետո, գրում է VOA-ն։ 

 

«Մենք արդեն գիտենք, որ դա կհանգեցնի զանգվածային, հսկայական պարենային ճգնաժամի աշխարհում»,- ասել է Բորելը լրագրողներին ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը մեկնելուց առաջ: 

 

Բորելը նաև մեղադրել է Ռուսաստանին Օդեսայի ամբարների վրա կանխամտածված հարձակման համար, ինչը, ըստ նրա, ավելի կսրի պարենային ճգնաժամը:

 

Քաղաքականություն