Ֆրանսիան ռուսական բանակից խուսափողներին փախստականի կարգավիճակ կտա

Ֆրանսիայի ապաստանի դատարանը ռուսական բանակից խուսափողներին իրավունք է տվել Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ ստանալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի կոմյունիկեին։ 

«Դատարանը որոշել է, որ ռուսաստանցիները, ովքեր խուսափում են զորահավաքից... ինչպես նաև մոբիլիզացված քաղաքացիները, ովքեր դարձել են դասալիքներ, կարող են փախստականի կարգավիճակ ստանալ Ֆրանսիայում»,- նշվում է զեկույցում։ 

Միևնույն ժամանակ, հուլիսի 11-ից Ռուսաստանում սկսվել է վարորդական իրավունքի սահմանափակման ընթացակարգ այն անձանց համար, ովքեր ժամանակին չեն ներկայացել զինկոմիսարիատ և խուսափում են զորակոչից։ Փաստաթղթից բխում է, որ մեքենա վարելու իրավունքի սահմանափակման որոշումը կգրանցվի զինվորական մատյանում։ Մեկ օրվա ընթացքում այս մասին տեղեկությունը կստանա ՆԳՆ-ն։ Նշվում է, որ նման վարորդների մասին տեղեկությունները մուտքագրվելու են հատուկ ծրագրային ապահովման մեջ։

Քաղաքականություն