Հնդկաստանը հույս ունի, որ Պուտինը կմասնակցի G20 գագաթնաժողովին

Հնդկաստանը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Նյու Դելիում կայանալիք G20 գագաթնաժողովին։ Այս մասին РИА Новости-ին հայտնում է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին։

 

Նա հիշեցրել է, որ հրավերներ են ուղարկվել G20-ի բոլոր պետությունների ղեկավարներին, հրավիրված պետություններին և միջազգային կազմակերպություններին։

 

«Սա ֆիզիկական գագաթնաժողով է, և մենք կցանկանայինք հուսալ, որ բոլոր հրավիրվածները կկարողանան անձամբ մասնակցել», - ասել է Բաղջին: 

 

«Ես հասկանում եմ, որ եղել են հաստատումներ, բայց նորից եմ ասում, կոնկրետ ղեկավարի վերաբերյալ կոնկրետ պատասխան չունեմ՝ այո, թե ոչ»։

 

Հիշեցնենք, որ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա այս սեպտեմբերին Նյու Դելիում։

Քաղաքականություն