«Ի՜նչ երկար են մտածում Մոսկվայում այս պարզ բանը ասելու համար». ադրբեջանագետ

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոտ մեկ շաբաթ պահանջվեց, որ ՌԴ–ից արձագանք հնչի Էրդողանի այն հայտարարությանը, որ ռուս խաղաղապահները դուրս կգան Արցախից 2025 թվականին: 
 

Այսօր Մարիա Զախարովան այդ հարցին ի պատասխան ասել է. «Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չի հանդիսանում: Հենց այդ փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել են ռուս խաղաղապահները, և հենց այդ փաստաթղթում հստակ նշված է խաղաղապահների գտնվելու վայրը տարածաշրջանում, ինչպես նաև հերթական հնգամյա ժամանակահատվածի համար դրա հնարավոր երկարաձգման պայմանները: 
 

Հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը, նրանց գործունեությունն էլ ավելի պահանջված է»: 
 

Ի՜նչ երկար են մտածում Մոսկվայում այս պարզ բանը ասելու համար»:

Քաղաքականություն