Մեկ տարով երկարաձգել է Տոյվո Կլաարի մանդատը

Եվրամիության խորհուրդը այսօր մեկ տարով երկարաձգել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Տոյվո Կլաարի մանդատը։ Խորհրդի մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կլաարի մանդատը երկարացվել է մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը։

Հիշեցնենք, որ Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ին։ Նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խրախուսել համագործակցությունը հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջև։

Քաղաքականություն