Սփյուռքի նախկին նախարարի եղբորորդին Գյուլագարակում հյուրանոցային համալիր և քոթեջային թաղամաս է կառուցում․ «Հետք»

Հրանուշ Հակոբյանի եղբորորդին Գյուլագարակում հյուրանոցային համալիր  և քոթեջային թաղամաս է կառուցում։ Այս մասին գրում է «Հետքը»։ 

 

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքից Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում՝ Գարգառ բնակավայրի վաչական տարածքում շինարարական եռուզեռ է։ Եղևնիներով անտառապատ տարածքին կից հարթավայրում մի քանի նոր շինության պատեր արդեն կանգնած են, նորերի հիմքերն են փորվում։ Դենդրոպարկ տանող ճանապարհին տեղադրված ցուցանակն ազդարարում է քոթեջային թաղամասի կառուցման մասին։

 

Կառուցապատողը Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի եղբորորդին է՝ Հրայր Հակոբյանը։ Կառուցապատողի հայրը՝ Կորյուն Հակոբյանը, նույնպես երկար տարիներ պետական պաշտոնյա է եղել։

 

Կառուցապատողը 2021 թ.-ին տարբեր անձանցից ընդհանուր առմամբ 4.3 հա գյուղատնտեսական հողամաս է գնել, զբաղվել դրա նպատակային նշանակության փոփոխմամբ։ Նախորդ տարի ստացել է քոթեջային թաղամասի կառուցման թույլտվություն։

 

Ըստ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի, համալիրը բաղկացած է լինելու 74 հատ 1 և 2-հարկանի առանձնատներից և 5-հարկանի հյուրանոցից։ Նախատեսվում է ֆուտբոլի փոքր դաշտ, թենիսի դաշտ, առևտրի սրահ և զվարճանքի կենտրոն։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Քաղաքականություն