«Ուկրաինայի իշխանությունները շահագրգռված էին, որ ԵՄ-ն հրաժարվի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ». Ղարիբաշվիլի

Ուկրաինայի իշխանությունները շահագրգռված էին, որ 2022 թվականին Եվրամիությունը մերժեր Վրաստանին համայնքի անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է ТАСС-ը։

 

«Ես գիտեմ, որ անցյալ տարի Ուկրաինան շահագրգիռ մեկն էր, որպեսզի մենք թեկնածուի կարգավիճակ չստանանք։ Ցավոք սրտի, դա իրականություն է, մեր եվրոպացի շատ առաջնորդներ դա հաստատել են ինձ»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին:

 

Նա նաև նշել է, որ «հարցեր է առաջացնում» այն փաստը, որ որոշ ուկրաինացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահական «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, նման ծանր իրավիճակում ժամանակ են գտնում, որպեսզի երկիրը հայտարարություններ անի նախկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի մասին։ 

Քաղաքականություն