«Վաշինգտոնը գոհ չէ Ուկրաինայում տիրող իրավիճակից». Զախարովա

Վաշինգտոնը գոհ չէ Ուկրաինայում տիրող իրավիճակից և պնդում է, որ երկրի զինված ուժերի  հակահարձակումն ամեն գնով շարունակվի։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված ԱՄՆ պահանջի մասին։

 

«Գործողությունների թատերաբեմում տիրող իրավիճակը ակնհայտորեն նրանց (ԱՄՆ-խմբ.) դուր չի գալիս: Այժմ Զելենսկու ռեժիմից պահանջվում է արդարացնել ներդրված միջոցները և ամեն գնով շարունակել հակահարձակումը»,- ասել է դիվանագետը։

Քաղաքականություն