Զախարովան անդրադարձել է Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի  ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավությանը: Նա գնատմամբ՝ նման հանդիպում անցկացնելու «բավականին լավ հնարավորություններ կան»:

 

«Երբ այդ հանդիպման մշակմամբ զբաղվող փորձագետներից հստակ ամսաթիվ ստանանք, ապայման կկիսվենք տեղեկատվությամբ», -ասել է Զախարովոն:

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել էր, որ ռուսական կողմը «պատրաստակամ է մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հարցը»։

Քաղաքականություն