11-ամյա հրաշամանուկի IQ-ն գերազանցում է Էյնշտեյնի և Հոքինգի ցուցանիշները

Մեծ Բրիտանիայում դպրոցական տղան հանձնել է IQ թեստ, գերազանցել Ալբերտ Էյնշտեյնի և Սթիվեն Հոքինգի ցուցանիշները և միացել Mensa Young Genius ակումբին: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
 

11-ամյա Էդրիան Լին Հոնկոնգից Լոնդոն է տեղափոխվել 2022 թվականին։ Mensa Geek Club-ի IQ թեստում նա ստացել է հնարավոր ամենաբարձր միավորը և դասվել աշխարհի լավագույն ուղեղների մեկ տոկոսի մեջ: Նշվում է, որ Էյնշտեյնն ու Հոքինգը վաստակել են 160 միավոր, այնինչ Լին՝ 162: Նրան առաջարկել են անդամակցել Mensa-ին:
 

«Մտածում էի միայն 148 միավոր հավաքելու և Mensa IQ հասարակությանը միանալու մասին։ Ես չէի սպասում, որ մոտենամ Էյնշտեյնի ստացած 160-ին: Այնքան զարմանալի էր»,-պատմել է երեխան։
 

Նրա մայրը՝ Ռեյչելը, պատմել է, որ տղան արտասովոր է եղել վաղ մանկությունից։ Երկու տարեկանում նա հասցրել է «համալսարան» բառն արտասանել կատարյալ արտասանությամբ, թեև դեռ գաղափար չուներ այս բառի իմաստի մասին։ Երկու տարեկանից երիտասարդ հանճարը գրքերի սիրահար է։ Նա ամեն օր մի քանի գիրք է կարդում։
 

«Մանկապարտեզում նա սկսել է կարդալ իր սիրելի «Աստղային պատերազմներ» գրքերի ամբողջական տարբերակը»,- ​​պատմել է Ադրիանի մայրը։

Երեխան երազում է դառնալ աշխարհի լավագույն բժիշկը։ Նա հետաքրքրված է սրտաբանությամբ։ Երբ նա ութ տարեկան էր, սկսեց գրել վեպեր՝ Monster Quest գրքերի շարքը, հուզիչ արկածային պատմություններով: Ադրիանն այժմ վեպ է գրում Հին Հռոմի մասին։ Տղան հույս ունի, որ իր աշխատանքը կհրատարակվի 2023 թվականի աշնանը։

Քաղաքականություն