Երասխի մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի

Այսօր առավոտից մամուլում շրջանառվում էին լուրեր, որ իբր Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր: Ըստ մամուլի հրապարակումների, ամենահավանական նոր վայրն Արարատ քաղաքին հարող հատվածն է։ 

Տեղեկությունը ճշտելու համար «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել Ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» ընկերության սեփականատեր և «ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, վերջինս նշել է, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Հիշեցնենք, որ Երասխում (Արարատի մարզ) հայ-ամերիկյան գործարան է կառուցվում, որում նախատեսվում է ներդնել 70 մլն դոլար: 

Ավելի վաղ Ադրբեջանի բնապահպանական հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարություն էին տարածել, որում նրանք բողոքում էին գործարանի կառուցման համար:

Քաղաքականություն