Կյանքի 82-րդ տարում մահացել է ռուս դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոն

Կյանքի 82-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոն: Այս մասին հայտնում է Starhit պարբերականը։

 

Դերասանուհուն հիվանդանոց են տեղափոխել հուլիսի 30-ին ՝ գրիպի ծանր ընթացքով։ Նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

 

Մեկ օր անց Միրոշնիչենկոյի սիրտը կանգ է առել, սակայն բժիշկները կարողացել են վերականգնել սրտի բաբախյունը։

 

Այսօր Իրինա Պետրովնան մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ՝ գիտակցության չգալով։

 

Միրոշնիչենկոն առավել հայտնի դարձավ այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Հյուրը ապագայից», «Ես քայլում եմ Մոսկվայում», «Անդրեյ Ռուբլյով»: Նա մինչև հիվանդանոց տեղափոխվելու օրը շարունակում էր ելույթ ունենալ թատրոնի բեմում։

Քաղաքականություն