ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

 

Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանի հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

 

Պարզվել է, որ հանրային սննդի օբյեկտում սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակի մեջ, միացված չէ գործող կոյուղուն, չունի բնական և արհեստական օդափոխություն, հանրային սննդի օբյեկտն ապահովված չէ լվացարանով, անձնակազմի համար հանդերձարանով, լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով։ Բացի այդ, սննդի կառույցի պատերը չունեն հարթ մակերես, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

 

Պարզվել է նաև, որ սննդամթերքի հետ շփվող անձնակազմը (2 աշխատակից) չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։

 

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 

Քաղաքականություն