Պատերազմից վերադարձած վագներականը մասսայական սպանություն է կատարել

Կարելիայում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության նախկին վարձկան, նախկինում դատապարտված 37-ամյա Իգոր Սոֆոնովը, ով վերջերս է վերադարձել ուկրաինական պատերազմից, ձերբակալվել է վեց մարդու սպանության մեղադրանքով։ Նա հերքում է մեղքը։

 

Sever.Realii կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ին Կարելիայի Պրիոնեժսկի շրջանի Դերևյաննոե գյուղում հայտնաբերվել են տեղի վեց բնակիչների դիեր՝ դանակահարված վնասվածքներով։ 

 

Սպանությունները կատարվել են իրարից երկու հարյուր մետր հեռավորության վրա գտնվող երկու առանձնատներում։ Առաջին տանը սպանվել են երկու տղամարդ՝ հայր և որդի, երկրորդում՝ երեք տղամարդ և մեկ կին։ Փորձել են այրել երկու տունը՝ հանցագործության հետքերը կոծկելու համար։

Քաղաքականություն