ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արջն օր ու գիշեր փորձել է քանդել մեղվի բույնը․ զվարճալի կադրեր

Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի «Ընձառյուծի երկիր» ազգային պարկի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է արջ օր ու գիշեր «քանդում» մեղվի բույնը։ 

 

«Комсомольская правда»- ն գրում է, որ արջը գրեթե ամեն օր այցելել է տվյալ ծառի մոտ։ Ի վերջո նա գտել մեղվի փեթակն ու փորձել ուտել մեղրը։ Արջուկի արկածները նկարահանել է ազգային պարկի լուսանկարչական «թակարդը»։

 

«Նա հաճախ էր գալիս այս վայրը։ Ի վերջո արջին հաջողվեց քանդել մեղվի բույնը» , – պատմել են ազգային պարկի աշխատակիցները և նշել, որ արջն իսկապես շատ է հավանել մեղրը։ 

Քաղաքականություն