ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոսովոյի իշխանությունները ժանտախտից սատկած խոզերին թաղել են սերբերի շենքերի մոտ

Կոսովոյի ոստիկանության և սերբերի միջև բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Readovka-ն։ 

 

Նշվում է, որ Կոսովոյի իշխանությունները Սերբիայի Գրնչար գյուղի բնակելի շենքերի մոտ հսկայական փոս են փորել՝ ժանտախտի հետևանքով սատկած խոզերին թաղելու համար։ Խոզերին այնտեղ են տարել բեռնատարներով, ինչը դուր չի եկել տեղացիներին։ Նշվում է, որ նրանք վախենում են վարակվելուց, քանի որ դիերն առանց փաթաթելու նետում են «գերեզմանի» մեջ։ 

 

Արդյունքում սերբերը որոշել են փակել ոստիկանության ճանապարհը։ Ի պատասխան սրան՝ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել մարդկանց դեմ։ Հաղորդվում է, որ բախումների ժամանակ ևս մեկ բեռնատար է անցել այդ հատվածով և սատկած խոզերին լցրել փորված փոսի մեջ։ 

 

Լարված իրավիճակից հետո, սերբերն ուղևորվել են տեղի քաղաքապետարանի շենք, որտեղ նրանց հայտնել են, որ քաղաքապետի աշխատանքային ժամն ավարտվել է, և նա ոչինչ չգիտի։

 

Կոսովոյի ոստիկանությունում տեղի ունեցածը հրաժարվում են մեկնաբանել՝ հայտարարելով՝ ոստիկանների և սերբերի միջև տեղի ունեցած բախումների մասին որևէ տեղեկություն չունեն։ Գյուղի բնակիչները համոզված են, որ գյուղի մոտ արդեն սատկած խոզերով բեռնված չորս բեռնատար կա:

Քաղաքականություն