ՏԵՍԱՆՅՈՒԹ. Snoop Dogg-ին կանչելը զրո արժեք ունի. պետք է զարգացնել ռազմարդյունաբերությունը. բողոքի ակցիա

ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ այս պահին ընթանում է գործադիր մարմնի նիստը, բողոքի ակցիա է ընթանում ի պաշտպանություն Արցախի։ Ակցիան իրականացնում է «Կամք» նախաձեռնությունը, որը երկրի ղեկավարությունից պահանջում են զարգացնել ռազմարդյունաբերությունը։

 

«Մենք տեսնում ենք, որ անգամ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, երբ պարտություն արձանագրվեց, ՀՀ պետական քաղաքականությունը չի փոխվել դեպի ռազմարդյունաբերության զարգացում։ Ուղիղ 1 տարի առաջ ադրբեջանցիները «Բայրաքթարներով» հարձակվեցին, ու մենք կրկին անպաշտպան էինք։ Պահանջում ենք ռազմարդյունաբերությունը դարձնել պետական քաղաքականություն, առաջին պլան»,– նշել է «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը։

 

Չախալյանը  նշել է, որ այս օրերին, երբ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է դրել ու թույլ չի տալիս անգամ մարդասիրական օգնություն տանել Արցախ, ՀՀ տարածքում փառատոներ են կազմակերպվում, խնջույքներ են իրականացվում, համաշխարհային աստղեր են հրավիրվում ու մեծ գումարներ ծախսվում:

 

 Ըստ նրա`  Snoop Dogg-ին կանչելը զրո արժեք ունի և պետք է գումարները ծախսվեն միմիայն զենքի ձեռքբերման համար: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն