Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել։  Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Իլգար Սաֆարովը։

 

Նա հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո նախ նրան հետազոտել են, ու նա տեղափոխվել է բուժհաստատություն:

 

«Բժիշկները հետազոտել են նրան։ Հետազոտություն անցկացնելուց հետո նրան տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ: Մեղադրանք է առաջադրվել Վագիֆ Խաչատրյանին և կատարվել նախնական հարցաքննություն: Այս պահին նրա նկատմամբ կատարվում են այլ քննչական գործողություններ», - ասել է նա։

Քաղաքականություն