Ավտոբուսի տեղաշարժը ապահովող սարքերը մատակարարված են. հասանելի կլինի նաև անվճար Wi Fi

Երևան քաղաքի օնլայն քարտեզների վրա մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամրագրելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, հանրային տրանսպորտի տեղաշարժը ապահովող սարքերը մատակարարված են։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։

 

«Ներկա պահին իրականացվում են այդ սարքերի կոնֆիգուրացման և տեղադրման աշխատանքները։ Յուրաքանչյուր երթուղու կահավորման ավարտից հետո այդ մասին կհայտարարվի»,–ասաց նա

 

Երթուղիների կահավորման ավարտից հետո տեսանելի է լինելու ավտոբուսի շարժը և կանգառ մոտենալու ժամանակը։ Ավտոբուսներում հասանելի կլինի անվճար Wi Fi։

Քաղաքականություն

Պատահարներ