ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մախաչկալայում թափառող շների ոհմակը հարձակվում է երեխայի վրա․ նա փրկվում է՝ մտնելով ջուրը

Դաղստանի Հանրապետության քաղաք Մախաչկալայում թափառող շների ոհմակը հարձակվել է երեխայի վրա, նա ստիպված է եղել փախչել դեպի ծովը և փրկվել։ Այս մասին հայտնում է Դաղստանի դատախազության մամուլի ծառայությունը։


Համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են մոտ 10 շներ վազում տղայի հետևից, երեխային հաջողվում է ծովը մտնել, իսկ ջրից վախեցած կենդանիները կանգ են առնում ափին։


Միջադեպի առնչությամբ հանրապետության դատախազությունը հետաքննություն է կազմակերպել։


 

Քաղաքականություն

Պատահարներ