Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում շարունակվում են հարյուրավոր թռիչքների հետաձգումները և չեղարկումները

Մեծ Բրիտանիայում օդային երթևեկության կառավարման համակարգում տեղի է ունեցել զանգվածային խափանում, ինչը հանգեցրել է հարյուրավոր չվերթների չեղարկման և հետաձգման ամբողջ երկրում: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից, որը հղում է կատարում Telegraph-ին։

 

Նշվում է, որ չնայած անսարքությունը շտկվել է, քաոսը կարող է շարունակվել ևս մի քանի օր։

 

1200 չվերթ չեղարկվել է, հազարավորները հետաձգվել են։ Անսարքությունը զուտ տեխնիկական բնույթ է կրել և կապված չէ հաքերների գործողությունների կամ թշնամական երկրի միջամտության հետ, նշում է Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։

 

 

Քաղաքականություն