Սոթքի և Նորաբակի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ ՄԻՊ-ը ահազանգեր է ստացել

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։

 

Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

 

Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

 

Հավելենք, որ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հակառակորդը շարունակում է հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ