ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուսնի վրա ռուսական ապարատի ընկնելուց հետո նոր խառնարան է առաջացել. ՆԱՍԱ

Լուսնի վրա ռուսական ապարատի ընկնելուց հետո նոր խառնարան է առաջացել: Կադրերը հրապարակել է ՆԱՍԱ-ն։ 

«Լուսնի վրա խառնարանը հավանաբար հայտնվել է ռուսական «Լունա-25» կայանի ընկնելուց հետո»,- նշվում է գործակալության պաշտոնական կայքում։ 

Առաջին լուսանկարը, որտեղ խառնարան չկա, թվագրված է 2020 թվականի հունիսի 27-ով, երկրորդը՝ խառնարանով, թվագրված է 2023 թվականի օգոստոսի 24-ով։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին «Ռոսկոսմոս»-ը հայտնել էր, որ տիեզերակայանը, նախնական տվյալներով, անցել է ոչ նախագծային ուղեծիր, բախվել Լուսնին ու ոչնչացել։ 

 

Պետական կորպորացիայի տվյալներով՝ օգոստոսի 19-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:57-ին (Երևանի ժամանակով 15:57-ին), «Լունա-25»-ի հետ կապն ընդհատվել էր։

Քաղաքականություն

Պատահարներ