Անհրաժեշտ քանակությամբ ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր․ ԱՀ ՍԶՄՆ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով:

 

«Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին»,-ասվում է հաղորդագրությունում:


Նախարարությունից հայտնում են, որ անհրաժեշտ քանակությամբ ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր։

Քաղաքականություն