Հայաստանում հրեաների հոգևոր առաջնորդը ստացել է սպանության սպառնալիքների մասին հաղորդագրություններ

 Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Իսրայելի քաղաքացի 62-ամյա Գ․ Բուրշտեյնի ահազանգի փաստով։
 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինս սեպտեմբերի 1-ին ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ ինքը գտնվել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում, որտեղ ստացել է սպանության սպառնալիքների մասին հաղորդագրություններ։
 

Կայքի տեղեկություններին համաձայն՝ Գ․ Բուրշտեյնը ոստիկանների և քննիչների հայտնել է, որ ինքը Հայաստանում հրեաների հոգևոր առաջնորդն է։
 

Քաղաքականություն