Կյանքից հեռացել է ԱԳՆ աշխատակից Ռուբեն Շաքարյանը

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․ 

«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱԳՆ բազմամյա աշխատակից Ռուբեն Շաքարյանը, ով երկարամյա ծառայությամբ իր ավանդն է ունեցել ՀՀ ԱԳ նախարարությում: 

Ռուբեն Շաքարյանը ծնվել է 1944թ. սեպտեմբերի 19-ին, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: 
1976 թվականից աշխատել է մի շարք պետական կառույցներում, այդ թվում որպես Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի արտասահմանյան ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով դեկանի տեղակալ, ՀՀ ԳԱԱ նախագահի օգնական արտաքին կապերի գծով, Հայաստանի նախարարների խորհրդի արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալ, ՀՀ Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ: 

1999 թվականից մինչև 2012 թվականը Ռուբեն Շաքարյանը զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ գործերի կառավարչի պաշտոնը: 2022թ. զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի, ապա ՀՀ ԱԳՆ գործերի կառավարման վարչության խորհրդականի պաշտոնը: 

1999թ. Ռուբեն Շաքարյանին շնորհվել է խորհրդականի դիվանագիտական աստիճան: 

2009թ. ՀՀ ԱԳՆ մատուցած ծառայությունների և երկարատև ու բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել Ջոն Կիրակոսյանի անվան հուշամեդալով: 

2018թ. Երկարամյա ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ 1-ին աստիճանի Պատվո մեդալով:

Քաղաքականություն