Շտկվել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ցածր գնով․ Wildberries

Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով հարթակի կատալոգում առկա ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Այս մասին հայտնում են Wildberries-ի մամուլի ծառայությունից` ի պատասխան հայ որոշ տնտեսվարողների բողոքների, ըստ որոնց  հայ սպառողների կողմից օնլայն այս հարթակից ավելի էժան ապրանքներ ձեռք բերելու հնաարավորությունը հարվածում է տեղական բիզնեսի շահերին։

 

«Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերի մեծ մասում: Աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներս։

 

Մեզ համար կարևոր է տեղական բիզնեսի կարծիքը,  մեր ռազմավարության մեջ մենք միշտ ձգտում ենք հաշվի առնել նրանց կարծիքը և բարելավել մեր բիզնես գործընթացները՝ նրանց շահերին համապատասխան»,- նշված է Wildberries-ի հայտարարությունում։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին տնտեսվարողները կառավարության առաջ բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են Պետական եկամուտների կոմիտեից արգելել ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ի պատասխան այս բողոքի՝ ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին, որպեսզի վերահսկողություն սահմանեն և արգելափակեն «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։

Քաղաքականություն