«Հասանք»․ Իոաննիսյանն ահազանգում է՝ ՔՊ-ականները հարձակվել են դիտորդի վրա

Հասանք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատարող «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ 

 

«Ընդ որում, ըստ դիտորդի, ամենաակտիվ հարձակվողը ՔՊ-ի համակիր-ակտիվիստ թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ն է։

Եթե դրան գումարենք որոշ դպրոցների անձնակազմերին ՔՊ-ի հավաքներին «կամավոր-պարտադիր» կերպով բերելը (օրինակ` թիվ 113 դպրոցը), ապա կարելի է շնորհավորել ՔՊ-ին` ուսումնական հաստատությունների ապակուսակցականացումը ՔՊ-ականացմամբ փոխարինելու գործընթացի բարեհաջող մեկնարկով։

 

Այս ամենի մեջ լուսավոր կետը ԿԳՄՍՆ-ն է, որ փորձում է վարչական ռեսուրսի չարաշահումից հեռու պահել դպրոցները, բայց դե քաղաքապետարանի հանրակրթության վարչության ՔՊ-ական պետն, ինչպես տեսնում ենք, ավելի ազդեցիկ է»,- նշում է նա։ 

 


 

Քաղաքականություն