Պանամայի քաղաքացիները Հայաստանում կարող են գտնվել առանց մուտքի վիզայի

Պանամայի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել ՀՀ–ում։ Որոշումն ընդունվել է  ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

 

«Փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2023 թ. սեպտեմբերի 8-ից»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարն այս որոշման մասին պարտավորվում է ծանուցել Պանամայի Հանրապետության իշխանություններին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում:

Քաղաքականություն